Հայաստան և նորա որդիքը


Եվ գեղեցիկ է Հայաստան աշխարհք
Բայց գեղեցիկ չեն նորա բուն մարդիկ.
Հայաստան կանաչ, Հայաստան դալար,
Բայց չոր ու ցամաք նորա խեղճ որդիք։

5 Ահա՛ սթափված ազգեր ամենայն
Դիմում են հառաջ հզոր քայլերով,
Ահա բարձրացավ դրոշը ազգության,
Բայց Հա՜յն քնած է կորստյան քնով։

1864 թվին
Ամարանոցում