Վիքիդարան:ՎիքիՆախագիծ ՀՍՀ
Այս ՎիքիՆախագիծը ՀՍՀ սրբագրման շուրջ գործերի կազմակերպման հարթակ է։
հ1 ― հ2 ― հ3 ― հ4 ― հ5 ― հ6 ― հ7 ― հ8 ― հ9 ― հ10 ― հ11 ― հ12
Սրբագրման ձեռնարկ
խմբագրելՀետևյալ գործողությունները ավելի հեշտ է անել արտաքին խմբագրիչով (ավտոմատիկ կամ կիսաավտոմատիկ ռեժիմով)․
- Ջնջել բոլոր տողադարձի նշանները (¬) ― ավտոմատիկ ռեժիմով
- Առանձնանցնել հանրագիտարանային հոդվածները միմյանցից 2 դատարկ տողով (հոդվածների անվանումները գրված են բոլոր մեծատառերով, ինչը հեշտացնում է հադվածների տարանջատումը)
- Հոդվածների անվանումները պետք է լինեն թավատառ (Օր․ '''Աարէ''')
- Ավելացնել « ## հոդվածի_անվանում ## » նշագիրը յուրաքանչյուր հոդվածին անմիջապես նախորդող տողում, ընդ որում հոդվածի_անվանում-ը պետք է գրել Վիքիպեդիայի ստանդարտով՝ միայն առաջինը մեծատառ (այս նշագիրը էջը բաժանում է համապատասխան բաժինների, ինչը օգտագործվում է գլխավոր անվանատարածքում էջի մասնակի ներդրման համար)։ Եթե նույն անվանմամբ կան մեկից ավել հոդծվաներ, ապա այս անվանումները պետք է ընտրել նույնպես Վիքիպեդիայի ստանդարտով (Օր․ Աբական (գետ) և Աբական (քաղաք))։ Եթե հոդվածը շարունակվում է հաջորդ էջ, ապա այս նշագիրը պետք է նաև դնել այդ հաջորդ էջի սկզբնամասում
- Ջնջել բոլոր տողադարձերը ―կիսա-ավտոմատիկ ռեժիմով (find «\n» - replace « » մեկ առ մեկ, որպեսզի առանձին հոդվածների միջև տողադարձերը պահպանվեն)
Սրանք ավելի հեշտ են Վիքիդարանում․
- Հոդվածում պատկերների փոխարեն փակցվում է ամբողջ էջը՝ հոդվածի վերնամասում (անմիջապես նախորդող տողում՝ ## հոդվածի_անվանում ## նշագրին հաջորդող տողում։ Տես օր․ «Աալտոնեն» հոդվածի վերնամասում փակցված պատկերը)
- Բուն սրբագրում