ԱՄՊԵՐ, էլեկտրական հոսանքի ուժի չափման միավոր։ Հայերեն կրճատ նշանակումն է` Ա, միջազգայինը` A։ Մարդն զգում է իր մարմնով անցնող հոսանքը, եթե այն 0,5 մԱ-ից (միլիամպեր) պակաս չէ. 50 մԱ հոսանքը վտանգավոր է կյանքի համար։ Բնակարանային ներանցիչը (հոսանքի հաղորդալարը) հաշվարկված է 5-ից մինչև 20 Ա ուժի հոսանքի համար, 60 Վտ հզորությամբ շիկացման լամպում, 220 Վ լարման դեպքում, հոսանքը կազմում է մոտավորապես 0,3 Ա։

Ամպեր.ժամ, էլեկտրականության քանակի միավոր, որը կիրառվում է կուտակիչների և գալվանական տարրերի ունակությունը չափելու համար։ Հայերեն կրճատ նշանակումն է՝ Ա.ժ, միջազգայինը՝ A.h։