ՏՏՀ/Երիկամներ
ԵՐԻԿԱՄՆԵՐ, հիմնականում պատրաստում են երկրորդ կերակրատեսակներ։ Տհաճ համը վերացնելու համար տավարի Ե. նախօրոք 2-3 ժամ պահում են սառը ջրում, իսկ ոչխարի և խոզի Ե.՝ լվանում եռման ջրով։
Թթվասերով Ե.։ Նախապես մշակած Ե. լայնակի կլոր-կլոր կտրտել։ Տապակի մեջ սոխառած անել, ավելացնել Ե. և շարունակել տապակելը մինչև կարմրավուն կեղևի գոյանալը, ապա ալյուր ցանել, ավելացնել աղ, պղպեղ, թթվասեր և խաշել 15 րոպե։ Մատուցել սոուսով՝ վրան մանր կտրտած մաղադանոս ցանած։
Խավարտը՝ եփած կամ տապակած բանջարեղեն։
Տապակած Ե.։ Նախապես մշակած Ե. լայնակի կտրտել, աղ և պղպեղ ցանել, թավալել ալյուրի մեջ և տապակել մինչև կարմրավուն կեղևի գոյանալը։ Մատուցելուց առաջ վրան ցանել կտրտած մաղադանոս և լցնել կիտրոնի հյութ։
Խավարտը՝ տապակած կարտոֆիլ։
Այս կերակրատեսակը կարելի է պատրաստել նաև նախապես եփած տավարի Ե-ից։