ՏՏՀ/Զկեռ սովորական
ԶԿԵՌ սովորական, Հայաստանում աճում է Սյունիքի, Լոռու, Տավուշի և այլ մարզերի, Արցախի անտառներում։ Պտուղը մանր է, կլոր, բաց շագանակագույն կամ ոսկեգույն։ Պտղի մեջ կան երկարավուն, դարչնագույն սերմեր, որոնք հեշտությամբ անջատվում են պտղամսից։ Պտղամիսը տտիպ է, կոշտ։ Պտուղը համեղ է, թթվաքաղցր։ Զ. պարունակում է մինչև 10 % շաքարներ, 1,1 % խնձորաթթու, 1,6-15,8 մգ % վիտամին C, աղաղանյութեր։ Օգտագործում են թարմ և թթու դրած, պատրաստում են կոմպոտ, հյութ, մարմելադ, մուրաբա, պովիդլո, պաստեղ, գինի։