ՏՏՀ/Մագնիտոլա
ՄԱԳՆԻՏՈԼԱ, ընդհանուր պատյանի մեջ միավորված ռադիոընդունիչից և մագնիտոֆոնից բաղկացած համակցված սարք։ Մ. հնարավորություն է տալիս անմիջականորեն ձայնագրել ռադիոհադորդումները, ավելի թեթև է և ամփոփ, քան ռադիոընդունիչն ու մագնիտոֆոնը միասին վերցրած։ Մ. սնվում է ցանցից կամ մարտկոցից։ Տարբերում են դյուրակիր և ստացիոնար (սեղանի, հատակադիր) Մ-ներ։ Լայն տարածում են գտել ավտոմոբիլի Մ-ները։