ՏՏՀ/Մանդակ
ՄԱՆԴԱԿ, շուշանբանջար, քեղակարոս, բերկրատերև։ Հայաստանում տարածված է արևելյան Մ.։ Աճում է Լոռվա, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում ևն։ Օգտագործում են որպես աղցան, տապակում են, կարելի է չորացնել նաև ձմռան համար, մատղաշ ընձյուղները թթու են դնում։ Պարունակում է ալկալոիդներ, վիտամիններ, եթերայուղեր, հանքային աղեր։