ՏՏՀ/Մշկընկույզ
ՄՇԿԸՆԿՈՒՅԶ, արևադարձային բույսի պտուղ։ Համեմունք է, ունի կծու համ և յուրահատուկ բուրմունք։ Մ-ի միջուկն ավելացնում են զանազան սոուսներին (եփելուց հետո), բանջարներին և մսով կերակուրներին (լյարդի պաշտետ, լցոնած հավ, բադ, շոգեխաշած միս ևն եփելու ընթացքում), խմորեղեններին (խմորը հունցելիս)։ Օգտագործելուց առաջ Մ. քերիչով քերում կամ դանակով մանրացնում են։ Անհրաժեշտ է պահել չոր տեղում։