ՏՏՀ/Մսաղաց
ՄՍԱՂԱՑ, էլեկտրական, նախատեսված է մսի և ձկան խճողակ, պաշտետ պատրաստելու, ինչպես նաև բանջարեղեն, միրգ և այլ մթերք մանրացնելու համար։ Մթերքը մանր կտրտում են, այնուհետև լցնում Մ-ի բաժակի մեջ, ապա Մ. միացնում։ Մթերքը մանրացվում է պարուրակային փոխակրիչին հագցված խաչաձև դանակով։ Փոխակրիչով Մ-ներն ունեն հատուկ գլխադիրներ, որոնք օգտագործում են ոչ միայն խճողակ պատրաստելու, այլև խմոր ձևավորելու, միրգ և բանջարեղեն կարտելու համար։
Հզորությունը 100-150 Վտ է, արտադրողականությունը՝ մինչև 30 կգ/ժամ, զանգվածը (ներառյալ գլխադիրները) չի գերազանցում 5 կգ։
Աշխատանքն ավարտելուց հետո Մ-ի բոլոր մասերը պետք է լվանալ գոլ ջրով։ Էլեկտրական Մ. պետք է պահել չոր տեղում։