ՏՏՀ/Չաման
ՉԱՄԱՆ, քեմոն, քիմոն, Հայաստանում վայրի վիճակում հանդիպում է Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում։ Մշակվում է սովորական Չ.։ Չ. երկամյա բույս է։ Առաջին տարում առաջանում է մսալի արմատ, իսկ երկրորդ տարում՝ ցողունը և ընձյուղները։ Պտուղը երկարավուն է, ձվաձև, կազմված երկու պտղիկից։ Սերմերը պարունակում են 3-7 % եթերայուղ, տանին, 18-20 % յուղ (օգտագործվում է տեխնիկական նպատակներով)։ Եթերայուղն օգտագործում են լիկյորի, օղու, կոնֆետի, հրուշակեղենի, օծանելիքի և օճառի արտադրության, ինչպես նաև բժշկության մեջ։ Հայկական խոհանոցում Չ. օգտագործում են նաև բաստուրմա պատիաստելիս։