Ննջի՛ր, մանկիկ դու անբիծ, Ննջի՛ր, անմեղ դու տատրակ. Ինչո՞ւ ի զուր դու կյանքի Պիտ’ խմեիր դառ բաժակ... Խաղաղության է տիրում Այդտեղ — փոքրիկ շիրմիդ մեջ. Այդտեղ չըկան բանտ, շղթա, Վիշտ, հեծեծանք, հոգս անվերջ... 28 դեկտեմբ. 1885.