Լռության դիմանկար Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Տար անունս)

Վարդան Հակոբյան

Չվերթ
ՏԱՐ ԱՆՈՒՆՍ


Անտրամադիր կանգնել է ծառը՝
Թող հովը գարնան օրը ետ բերի.
(Երգ իմ, խնդրում եմ, մի քիչ հով եղիր)։

Տերեւը ծառին հոգնե՞լ է գուցե,
Հով, զգույշ շարժվիր՝ տերեւը չընկնի.
(Աշնանը կասեմ, որ ներող լինի)։

Ծառը կարծես թե փորձում է շարժվել,
Ծա՛ռ, դու տեղդ կաց, առուն կբերեմ.
(Ի՞նչ կա, մի քիչ էլ առու եղիր, երգ)։

Ծառը ժպտո՞ւմ է իր թախծի միջից,
Զգո՞ւմ է հողը, ինչպես նա՝ իրեն.
(Դե տար անունս, նվիրիր ծառին)...