Տեսնում եմ՝ արևի վրա Վրնջում են ձիեր ոսկենալ, Մերկացել են աղջիկները խելառ, Ու ծծում են շրթերը նրա։ Բորբոքվել են շրթերը շոգ, Համբուրում, բուրում են կեզ, Վախենում են — մնան անշող.— — Ախ, այնպե՛ս ուզում եմ — քեզ։