Նանա Տիտիկ

Հակոբ Աղաբաբ

Ծածափ


Տիտիկ


Տիտիկ արա դու ըստի,
Ա՜յ աղունիկ իմ բալա,
— Տի, տի՜, տի՜կ,

Տիտիկ արա, քիչ նստի,
Հետո անուշ բլբլա,
—Լա՜, լա՜, լա՜..

Տիտիկ արա, դինջացի,
Ցավդ տանի ապերը,
— Ա՜խ, ա՜խ, ա՜խ...

Տիտիկ արած քիչ կացի,
Բեզարած են քու տոտերը,
- Ո՜ւֆ, ո՜ւֆ, ո՜ւֆ...

Ջա՜ն, իմ բալեն, իմ ջանեն,
Իմ խնդիրը կատարեց,
― Ի՜ֆ, ի՜ֆ, ի՜ֆ...

Կլպլտալեն, խնդալեն՝
Նստեց ինձ հետ զրույց արեց։
― Ջա ն, ջա՜ ն, ջա՜ն։