Աղո՜ւ Նանա

Հակոբ Աղաբաբ

Տիտիկ


Նանա


(Ժողովրդական)


Քուն դնեմ քեզ, դու քնես
Ծածկեմ փափուկ չմրսես.
Նանա՜, բալիկ ջան, Նանա՜..
Անուշ քնով կշտանաս,
Անփուշ օրով մեծանաս,
Նանա՜, չալիկ ջան, նանա՜։

Քնիր բալա, հանգիստ կաց,
Ես քու կողքին եմ նստած,
Նանա՜, ջանիկ ջան, նանա՜...
Ամեն ցավ ու չոռիդ դեմ՝
Գլուխս կտամ փոխարեն,
Նանա՜, մանիկ ջան, նանա՜..․