Տխուր եմ, տրտում…
Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի
Տխուր եմ, տրտում…
Տըխո՜ւր եմ, տըրտո՜ւմ և չը կա ոչ ոք. որին ձեռք պարզեմ
Կյանքիս խռովահույզ, դառնաղետ ժամում.
Իղձե՜ր… Բայց, ավա՜ղ, անվերջ իղձերով սիրտըս ինչ հուզեմ,
Երբ վառ տարիքս էլ գընո՜ւմ են, սահո՜ւմ…
Սիրե՜լ… Սակայն ո՞ւմ… սիրել կարճատև. չարժե բընավին.
Իսկ անվերջ սիրել — ո՜հ, չէ կարելի.
Սըրտիս եմ նայում — այնտեղ և՛ հրճվանք, և՛ վիշտն է չնչին,
Այնտեղ հետք անգամ չըկա անցյալի։
Կըրքե՜ր… Բայց չէ՞ որ կըրքերն էլ վաղ-ուշ իրենց հուզմունքով
Անհետ զոհ կերթան բանականության.
Եվ կյանքը, օ՜, երբ նայում եմ իմ շուրջ սառըն հայացքով —
Ի՜նչ փուչ ու անմիտ կատակ է միայն…