Իր կանաչ արձակ թեւերին Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Տխրության հետ)

Վարդան Հակոբյան

Մի այրող կաթիլ
***

Տխրության հետ գլուխ մի դիր,
Թող ինքը իր պոչով խաղա,
Թե կարող ես մի քիչ հարթիր
Կնճիռները անցնող օրվա...

Եվ մի տանջվիր... Ինչ գործն է քո,
Թե լուսինը սառ, դալկացած
Ինչ-որ քարի կընկնի շուտով՝
Ձնագնդի նման նետված...

Քեզ պարուրիր գարնան քողով,
Երազներիդ սանձը թող բաց.
Երջանկացիր երգիդ տողով,
Հույզիդ շողով՝ հոգուդ կաթած...

Այս աշունն էլ կանցնի- գնա,
Չանցնի՝ քամին կփախցնի,
Այնպես որ դու անհոգ մնա,
Ինքդ քո մեջ քեզ մի սանձիր: