Տխրության հետ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Մի այրող կաթիլ)

Վարդան Հակոբյան

Ամեն ինչ՝ այսպես
ՄԻ ԱՅՐՈՂ ԿԱԹԻԼ


Օրերի ցավը առած խինդի մեջ,
Օրերի խինդը առած ցավի մեջ
Սառը մի կաթիլ,
Մի այրող կաթիլ...
                Ես լա՞ց եմ լինում,
Թե իմ խոհերի, կարոտի համար
Ծիածաններ եմ հյուսում իմ հոգու
                 ցողոտ հուշերից:
Ես իմ օրերում այսպես եմ ապրում,
Ինչպես աչքերում կույս աղջիկների: