Տխրություն (Վարդան Հակոբյան)

ՏԽՐՈՒԹՅՈՒՆ


Ես քեզ հետ միայն այն ժամանակ չեմ խոսում,
երբ խոսում եմ քեզ հետ։
Ես քեզ միայն այն ժամանակ չեմ կարոտում,
երբ կարոտում եմ քեզ։
Ես միայն այն ժամանակ չեմ հանդիպում քեզ,
երբ հանդիպում եմ քեզ։
Եվ, ավա՜ղ, դու միայն այն ժամանակ ես գալիս ինձ մոտ,
երբ ինձ մոտ չես գալիս։