Տղերք․
Ձեր
անցած
արահետներից
հատիկ-հատիկ
կհավաքեմ
ՁԵՐ
ոտնահետքերը․

և
կսրբեմ երկինքը
նրանցով․․․

․․․ու ներիր ինձ
հող-հայրենի,
բայց
այդ ոտնահետքերն էլ
ՀԱՅՐԵՆԻՔ ԵՆ։

(Երանի բոլոր արկերն արձակեին
Մանուկները․․․)