1888

ՐԱՖՖԻԻ ԴԱԳԱՂԻ ՎՐԱ


   Քանի դու մեր մեջ կյանքով լի էիր,
Դու միշտ հալածված, ատելի էիր.
Բայց հենց առ հարըս գնացիր, հեռացար,
Դու մեր ազգային Հանճարը դարձար։

   5 Հայքըս, որ հոգվով վաղուց ենք մեռած,
Միշտ դիակներ ենք մեր կյանքում սիրած.
Սուտ չէր խոսքը մեր ասած պապերեն՝
«Գընա՛ դու մեռի՛ր, արի՛ քեզ սիրեմ»։