ՓԻՂՆ ՈՒ ՇՆԻԿԸ

Փողոցներով փղին եյին ման ածում,
Հավանորեն ցուցադրում—
Հայտնի յե, վոր նորություն ե փիղը քեզ մոտ,—
Ահա յեկել ու նայում են անգործ մարդիկ:
Վորտեղից ուր մի չար շնիկ վազեց հերսոտ,
Տեսավ փղին, հաջեց սաստիկ.

Դես ընկավ, դեն, վեր-վեր ցատկեց ու ճղճղաց,
Յեվ ուզում եր կռիվ անի բացե ի բաց:
«Եհ, խայտառակ մի՛ անի քեզ,—
Ասաց մի շուն,— դու ի՞նչ ես վոր փղին հաղթես.
Տե՛ս, թե վոնց ես դու խռպոտում, բայց իր ճամփան
Անց է կենում նա անխափան,
Քո հաջոցն ել չի նկատում»:
«Վա՛հ, տնաշեն,— շնիկն ասաց,—
Յես ել եդքան չարչարվում եմ, ինձ կտրատում,
Վոր հենց եսպես—կռիվ չարած
Անուն հանեմ իբրև հայտնի մի կռվարար:
Թող շներն ել պատմեն իրար—
Այ, քեզ շնիկ, տեսեք հապա ինչ քաջ ե նա,
Վոր հաջում ե փղի վրա»: