Փսփսում են տերեւները,
Փսփսում են կամացուկ.
Եվ մաքուր է նրանց սերը,
Ոնց սարերի մարմանդ սյուք։
Տերեւներում կանաչ հուր կա,
Ջերմություն կա արեւի,
Հավերժության, սիրո բույր կա,
Սիրուս բույրը երեւի։
Փսփսում են տերեւները,
Երգ են դառնում անհնչյուն.
Եվ հալվում են երազները,
Հավքեր դառնում ու թռչում...