Քո՜ւյր, ղողանջի՜ պես ճախրել ու գնալ
(Վերահղված է Քո՛ւյր, ղողանջի՜ պես ճախրել ու գնալից)
Քո՜ւյր, ղողանջի՜ պես ճախրել ու գնալ
Քո՜ւյր, ղողանջի՛ պես ճախրել ու գնալ, —
Հմայված ու հեզ — ճախրել ու գնալ...
Երկնքից — երկինք, իրիկվա մովում,
Անմարմին, անտես — ճախրել ու գնա՛լ...
Դեպի Ամենտի եզերքը կապույտ —
Քո՜ւյր, ղողանջի պես ճախրել ու գնալ...