Քո՜ւյր, արցունքները — մաքուր Ղողանջներ են, որ Հղանում են երկնագույն Զանգ — աչքերդ խոր: Ղողանջնե՛ր են — լուսավոր, — Կո՛ւյս թռիչք ու թև՛. Ղողանջնե՜ր են — թևավո՛ր Ու թեթև՛, թեթև՛...