Քո դեմքը, թովչությունը դեմքիդ
Քո դեմքը, թովչությունը դեմքիդ
Քո դեմքը, թովչությունը դեմքիդ,—
Աչքերիդ լուսությունը անհուն —
Ինչպես, ինչ խոսքերով երգեմ,—
Դու՝ ծափ, արբեցում, խնդում: —
Դու վառ ծիծաղի մի հնչյուն —
Դեպի իմ տխրությունը նետած, —
Հոգիս տրփակեզ մի գնչու —
Երգում է` խենթացել է բախտից: —
Արի՛, ծա՛փ զարկիր, հոգիս
Մատներիդ կարկաչում թող զնգա —
Ինչքան ինձ քո բանտում փակես —
Հոգիս սիրելու է քեզ այնքան: —