Քրիստոսն անապատում
Աղբյուր. ԵԼԺ հ1, էջ 108,
տ. ― էջ 447, ծ. ― էջ 573

ՔՐԻՍՏՈՍՆ ԱՆԱՊԱՏՈՒՄ


Անապատի մեջ խավար ու տխուր,
Ցրված քարերից մի քարի վըրա,
Գլխակոր նըստած, մտախոհ ու լուռ՝
Աշխարհի մասին մըտածում էր նա։

5 Նրա ճակատը մութն էր ավելի,
Քան անապատը գիշերվա մթնում,
Մտածում էր նա՝ սեր-լույս ծավալի
Մարդկային կյանքի մութն անապատում։

Աչքի առաջև անց էին կենում
10 Սըրով, արյունով խուժադուժ ազգեր,
Անճար ու տըկար լաց էին լինում
Աղքատը, այրին ու որբը անտեր...

Եվ անապատում մի քարի վըրա
Միայնակ նըստած մըտածում էր նա...

1892