Օդն են ցընդել երազները մշուշոտ...

«Օդն են ցընդել երազները մշուշոտ...»
Աղբյուր. ԵԼԺ հ1, էջ 424,
տ. ― էջ 512, ծ. ― էջ 673



* * *


Օդն են ցընդել երազները մշուշոտ,
Փչում է պաղ դաժան քամին ձյունաբեր։
Իրեն արտում արյունաբույր ու փոշոտ
Նա ընկած է իմ առաջին կիսամեռ։
5 Ո՞վ է արդյոք հանցավորը նըզոված,
Հին թշնամի՞ն արյունառուշտ, անհավատ,
Բարեկա՞մը նենգավոր,
Թե՞ իր որդին պոռոտախոս, ապիկար...

1919