ՕՐՈՐ

                Նաիրիկին ու Սեւակին

Ի՞նչ է եղել այս մանկանց հետ,
Հեքիաթներով էլ չեն տարվում,
Ինչքան էլ որ քաղցր պատմեմ՝
Չեն հավատում,
Իմ հեքիաթից, օրորներից
         Ես քնում եմ,
Բայց մնում են իրենք արթուն։