Օրորք Հայաստանի
Աղբյուր. ԵԺ հ1, էջ 62-64
ծ. և տ. ― էջ 280
ՕՐՈՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ


   Քընե՛, քընե՛, իմ հայրենի՛ք,
Իմ կաթոգին Հայաստան,
Ես քեզ օր-օր կասեմ մեղմիկ,
Ո՝ր չըզարթիս անգուման։

   5 Քանի՜ դարեր այդ խոր քունը
Քեզ կաշկանդել, կապել է,
Քնի սերմունք, ասես, Մորփեն
Լոկ քու վըրա թափել է։

   Եվ ի՞նչ զարմանք. ազգ ու ազինք
10 Միշտ լավակամ քեզ համար,
Քունըդ վըրդովել չուզելով,
Օրորում են անդադար։

   Տե՛ս ռուսը թուր ձեռը բռնած,
Մարդ չի՛ թողնում քեզի մոտ.
15 Թե մոտ եկան՝ դարձյալ չէ՛ փույթ,
Ունի շատ ռումբ, շատ վառոդ։

   Որ աչքերըդ չի խըտտըղեն
Վառ շողերը արեգին՝
Անթափանցիկ ու մեծ ասպար
20 Ունի բըռնած իր ձեռքին։

   Կամ թե անուշ քընիդ խափան
Չլինին նաև քու որդիք,
Ըսպառազեն պահապաններ
Նոցա վըրա կան հերիք։

Չի հասկանան վախճան կենաց,
Կույր են եկել՝ կույր երթան,
Կրոնն էլ ինչպես հարք կմեկնեն
60 Նոքա այնպես հասկանան։

   Մաքուր կրոնն է, ասեն, պասը,
Ժամուց տալը հարգո հարց,
Կուշտ ուտելը, ճոխ ապրելը—
Այս է վախճան մեր կենաց։

   65 Դյուրահավան մեր հայերը
Բարի խրատը լըսելով՝
Չեն վըրդովիլ, ու քեզ կուտան
Լավ կըշտանալ խոր քընով։

   Դե՛հ, իմ պառավ մայր Հայաստան,
70 Բընե՛ անուշ ու անդորր.
Այսպես հավերժ քեզ կըկարդան
Ազգ ու ազինք օ՛ր֊օ՛ր-օ՛ր...