***

Պահեր են լինում`
Բոլորիդ նման
Ես էլ ինձանից
Բան չեմ հասկանում:
Ամպրոպի նման
Ճայթում եմ հանկարծ
Վշտերի ձեռքից
Կամ ափսոսանքից:
Միտքս դեռ վաղուց
Էլ չի խաղաղվում,
Քանզի իմ օրը
Շատ է շտապում,
Օրս գնում է`
Հասնելու ճամփիս
Ավարտ-վախճանին: