Հաշտություն Օր. Օ. Գ.-ի ալբոմում

Հովհաննես Թումանյան

«Քրիստոս հարյավ... Ա՜խ, և այս հոծ...»


ՕՐ. Օ. Գ.-Ի ԱԼԲՈՄՈՒՄ


Ի՞նչ ես ուզում, որ թողնեի
Քո ալբոմում հիշատակ,
Սիրո հրդե՞հ փոթորկալի,
Ուրախությո՞ւն, թե՞ տանջանք...

Դու խնդրում ես, բայց որի՞ց,
Սիրտս լիքն է բոլորից։


1893