ՖՈՐԹՆ ՈՒ ԽՈԶԸ

Կով ու խոզ մեկ մարդ իր թավլեն արած՝
Կովին դարման էլ՝ չէ՛ր ածում առաջն։
Խոզին թեփ, գարի տալիս, չաղացնում։
Ֆորթն էս անիրավ գործքը որ տեսավ,
Մորը գանգատվեց ու մեկ օր ասավ։
«Ախըր կաթն ու եղ, մածունն էլ հետը
Հո մեզանից ա ստանում մարդը,
Էս ի՞նչպես բան ա, մեր միսն էլ ուտում,
Էլի էս խոզին ընդունում, սիրում»։―
    Համբերի՛ր՝ որդի՛՝ վերջը կըտեսնիս»։
    Մերն ասեց նըրան, «ու լսիր խոսքիս,
    Մարդն էն բարեսիրտ կենդանուցը չի՛,
    Որ նըհախ տեղը լավություն անի։
    Դըրա հեսաբը մեկ օր կպահանջեն,
    Թող մեզ խոտ տան ու մեզ մըտիկ չանեն»։―
Մեկ օր էլ ֆորթի ջանը դող ընկավ,
Որ լսեց դռանն՝ ինչ ճղղոց եկավ։
«Էս ի՞նչ խաբար է», մորը հարցրեց,―
— «Գարո՛ւ հեսաբն է»,— նա պատասխանեց։
    Թո՛ղ անոշ թիքին մարդ հեչ չի խափվի,
    Քըթիցը կըհանեն, ինչ օր որ ըլի։―