...նաև Սպիտակ Եղեռն/Զարմանահրաշ քարտեզ

ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ՔԱՐՏԵԶ

«Առավոտ»
20 օգոստոսի 1998թ.

Այն կոչվում է «Հին Վրաստան», երկիր, որը իբր գոյություն է ունեցել մ.թ.ա. երկրորդ հազարամյակում։

«Հին Վրաստանի» քարտեզն իր մեջ ամփոփում է ամբողջ պատմական Հայաստանն ու Անդրկովկասը միասին վերցրած։

«Հին Վրաստան»

Ստի հորինողները հավանաբար մտածելով, որ իբր այդ ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհում հայեր չեն եղել (ըստ հայերի եկվորության տեսության, որը հորինել են օտարները, այնուհետև նրանց են միացել նաեւ մի շարք հայ գիտնականներ, իբր հայերի նախնիները Հայկական լեռնաշխարհում հայտնվել են մ.թ.ա. առաջին հազարամյակում), եւ այդ վակուումը լցրել են... ոչ միայն վրացիներով, այլեւ վրացական պետականությամբ...

Ի դեպ, Հայկական լեռնաշխարհը հնդեվրոպական ժողովուրդների, այդ թվում հայերի, նախահայրենիքն է: Ուստի Ք.ծ.ա. երկրորդ հազարամյակում այնտեղ ապրում էին հայեր (տես T.В. Гамкрелидзе, Вяч. Вс. Иванов, "Индоевропейский язык и индоевропейцы", Тбилиси, 1984г.): «Հին Վրաստանի» քարտեզն իբր գտնվել է Իտալիպյում, մի վրացի հոգեւորականի կողմից։ Այն զետեղված է Ակակի Գելովանու գրքի 66-րդ էջում, որը լույս է տեսել 1980թ. Թբիլիսիում, «Խելովնեբա»(«Արվեստ») հրատարակչությունում «Հավերժ կենդանի արվեստ»(ակնարկներ արվեստի պատմության) վերնագրով։

Քարտեզի տակ գրված է, որ այն վերցված է Միխ. Թամարաշվիլու գրքից: Պարզ է, որ այն ոչ մի կապ չունի պատմական իրականության հետ, բայց այն անընդհատ տեղափոխվելու է գրքից գիրք, եւ այնքան այլանդակորեն հորինված սուտը գնալով ներկայացվելու է որպես իրականություն հագուրդ տալով վրաց նացիոնալիստների ախորժակին... Իհարկե, քիչ թե շատ գիտելիք ունեցող վրացին քարտեզին նայելով ծիծաղից կթուլանա, կարծելով, թե դա կատակ է... իսկ շատ կիսագրագետներ կընդունեն անվերապահորեն…

Իսկ դա լավ բան չի խոստանում երկու բարեկամ ժողովուրդների հարաբերություններում։