Ars poetica Մոնոստիքոսներ
I Դու ծնվեցիր անվավեր՝ ինչպես թիվ զերոյով վրիպած
II Դու Ղարսո՛ւմ թեկուզ ծնվեցիր — բայց աշխարհն էր քո հայրենիքը։
III Ղարս, և՛ Մակու, և՛ աշխարհ,— ո՞րն էր քո հողը, պոետ...
IV Ղարս, և՛ Մակու, և՛ աշխարհ, — ո՛ղջը քո հողն էր, պոետ...
1937
- ↑ մոնոստիքոս — բանաստեղծություն մեկ մասից: