EX UNGUE LEONEM
(Պուշկինից)
Լույս ընծայեցի մի անգամ ես իմ
Ոտանավորը անստորագիր։
Մեկն հոդված տպեց թերթում այդ մասին՝
Նույնպես թաքցրած ազգանունը իր։—
5
Բայց ի՞նչ... Չմնաց գաղտնիք մեզանից
Ո՛չ անունը իմ և ո՛չ էլ նրա.—
Իմ սուր ճանկերից ճանաչեց նա ինձ,
Ես ականջներից իմացա նրան։—
1928