50
Թնդյուն էր Հոկտեմբերը։
Հոկտեմբերը — շրապնե՛լ էր։
Գնդացի՛ր էր։
Հոկտեմբերը զնգաց —
էյ,
55
Բարձրացի՛ր էլ,
Դեպի բուրգեր ցրտի,
Դեպի բերդեր արյան —
Էյ,
Բարձրացի՛ր,
60
Պրոլետարիատ։
Ելավ։
Թնդաց։
Պայթեց։
Ելավ հաղթեց։
65
Հազար Քերզոն թող դա,
Հազար ոսոխ—
Մեր դեմ էլ ի՞նչը կդիմանա։
Մեր մի թևը— Մոսկով է,
Ձգվել է Երևան,
70
Անցել է Շահթախտից—
Ծայրը ո՞ւր է․
— Պերո՛ւ է,
Ռո՛ւր է.
Անցել է Ցեյլոնը,
75
Սինգապուրը —
Հասել է Հիմալայ։
է՜յ—է՜յ,
Հիմի՝ պատրա՛ստ,
Ընկե՛ր,