Ma chere et tres aimable Ա***[1]


Ա***



Պայծառատես բախտն իմ անգին,
Շորեր հագած ըստ նոր ձևին,
Այսօր եկել էր սուրբ Տաճար՝
Փրկչից խնդրել օրեր երկար։

5 Ողջ կույսերից նա, ճշմարիտ, գեղեցիկ էր,
Ինչ սիրո՜ւն էր, ինչ սիրո՜ւն էր, ինչ սիրո՜ւն էր։

Աչքեր նորա փայլում էին,
Անույշ ժըպիտ էր երեսին.
Թըշեր նորա վառված կարմիր
10 Գերում էին ինձ գեղալիր։

Հրեշտա՜կ էր նա, հրեշտա՜կ էր նա, հրեշտա՜կ էր նա,
Երես փայլուն, վիզն գեղեցիկ և մարմարյա։

Նորա վարսակըն երկնագեղ,
Իբրև գիշեր՝ սև, թուխ, շքեղ,
15 Այնպես, ասեմ, գեղեցիկ էր,
Որ տես անողն կըցնորվեր։

Նորա համար դագաղ մըտնել ես սևատես,
Պատրա՛ստ եմ ես, պատրա՛ստ եմ ես, պատրա՛ստ եմ ես։

Բայց առավել սըրտաշարժիկ
20 Էր հայեցված նորա քաղցրիկ.
Աիրելի՜ էր Հայեցվածն այն:
Ձի՛ր և շընո՞րհ էր բնության։

Ո՜հ դու, Ա***, ո՛հ դու, Ա***, ո՛հ դու, Ա***,
Տանջեցի՛ր ինձ, տանջեցի՛ր ինձ, աստված վկա։

25 Հանկարծ տեսնեմ՝ ժամը պրծավ,
Եվ նա համեստ... նա՛ մոտեցավ,
Գլուխ խոնարհեց երկրպագության
Եվ համբուրեց Ավետարան։

Ո՜հ, ի՜նչ շարժվածք, ո՜հ, ի՜նչ գընացք Չըքնաղն ուներ,
30 Երկնայի՛ն էր, երկնայի՛ն էր, երկնային է՛ր։

Նա դուրս եկավ հեզ շարժվելով,
Յուր մեծ քրոջ ձեռն բըռնելով,
Նա հեռացավ, ես կանգնեցի
35 Եվ վիզս ծըռած շա՛տ նայեցի։

Առանց նորան, պարոններ իմ, արդար ասեմ,
Ես կըմեռնե՛մ, ես կըմեռնե՛մ, ես կըմեռնե՛մ։

Adieu. mon Ange. ma Chere A**al
Adieu[2]
40 Մնամ պաշտող, Սեր իմ, միշտ քեզ,
Բայց իմացիր, մաշվում եմ ես։

Ասացի՛ ես, ո՜վ պարոններ, այլ չի տեսա,
Ո՞ւր գընաց նա, ո՞ւր գընաց նա, ո՞ւր գընաց նա։


  1. Իմ թանկագին և շատ սիրելի (Ֆրանս.):
  2. Մնաս բարով, իմ հրեշտակ, իմ թանկագին Ա**ա,
    Մնաս բարով... (ֆրանս.):