Հոգի՜ս,
Ե՞րբ պիտի լացես այս սև ձյունը,
Որը կուտակվել է իմ եղած ու չեղած
Մի բուռ ու մի սիրտ խղճի վրա...
Հորիզոնները թափանցում են իմ աչքերի մեջ,
Կուտակվում է իմ սևամաղձ դիտողականությունը
Իմ ներհոսք տեսողության ուղիներում,
Եվ թառանչս չի դառնում արցունք...
Ես համագնա եմ բոլոր դժբախտություններին,
Բոլոր արհավիրքներին,
Փակիր աչքերս, օ, Ամենազոր,
Թող թոթափեմ այս լարվածությունը աշխարհազգա ու աշխարհաջիղ...
Թող արտասվեմ, Տե՜ր...
3.10.2001
Երևան