«Համլետ», ողբերգություն Շեքսպիրի։ Անգլերենից թարգմանեց Հովհաննես խան Մասեհյան

«Համլետ», ողբերգություն Շեքսպիրի։ Անգլերենից թարգմանեց Հովհաննես խան Մասեհյան
Աղբյուր. ԵԼԺ հ6, էջ 53
ծ. ― էջ 572

կնշանակի տգետ է, եթե չի հասկանում, կնշանակի տհաս է․ եթե մի լեզու նրա վրա չի գալիս, կնշանակի տկար է։

Այս տեսակետից մենք կարող ենք ասել, թե հառաջադիմություն ենք արել, որ, սակայն, ինձ թվում է մի թռիչք, մի հանկարծակի թռիչք։

Մենք դեռ հիանում էինք «Շուշանիկի» և «Վարդան Մամիկոնյանի» նման ողորմելի ողբերգություններով և ոգևորվելով ծափահարում Էինք զանազան անշնորհք և անմիտ շովինիստական բացականչությունների, երբ հանկարծ մեր բեմի վրա որոտաց Շեքսպիրի վիթխարի հանճարն Ադամյանի բերանով, և մեր առաջ դուրս եկան «Համլետ», «Օթելլո», «Արքա Լիր» և մյուսները, այդ՝ մարդկային խորիմաստության և ֆանտազիայի ամենավսեմ ստեղծագործությունները, որոնց բարձրությանը չի հասնում նույնիսկ հանճարեղ քննադատի մտքի թափը։

Այս կայծակի րոպեական շլացնող փայլ էր, որ անցավ ապշած հասարակության առաջից, որ միայն զարմացավ և աղաղակեց՝ առանց հասկանալու և սիրելու։ Այս «խավյար էր ամբոխի համար», ինչպես ասում է Համլետը։

Մյուս կողմից մեր գրականությունը այն վիճակի մեջ էր, որ նույնիսկ մի կարգին լեզու չուներ իրան համար, ամեն հեղինակ առանձին լեզվով ու ոճով էր գրում, հորինելով մի ընդհանուր ժխոր, որ անկարող էր վսեմ ներդաշնակությամբ մի բարձր միտք, մի խոր զգացմունք հայտնելու, և հանկարծ աստվածային Շեքսպիրին խոսեցրին հայոց լեզվով, իրար ետևից թարգմանություններից թարգմանելով «Շեյլոկ», «Օթելլո», «Արքա Լիր», «Համլետ» և այլն։ Եվ, իհարկե, այդ բոլոր գործերն, իրանց վրա կրելով ժամանակի անկարողության կնիքը, թարգման չդարձան Շեքսպիրի և մեր մեջ, չդիմացան հասարակ քննադատության դատաստանին և չմնացին ընթերցողի սեղանի վրա, ինչպես վայել էր Շեքսպիրի ձեռքի գործերին։

Այս գրության մեջ էր Շեքսպիրյան գրականությունը մեր մեջ, երբ երկու տարի առաջ Թիֆլիսի հայոց հրատ․ ընկերությունը հրատարակեց «Համլետ», անգլերենից թարգմանեց Հովհաննես խան Մասեհյան»։ Պետք է ասել, որ այդ գրքին նախընթաց մի ավետավոր լուր էր պտտում Թիֆլիսի գրականական շրջաններում, թե՝ Շեքսպիրի մի տաղանդավոր թարգմանիչ է դուրս եկել, և անհամբեր սպասում էին գրքի լույս տեսնելուն։ Լույս տեսավ գիրքը և հիրավի, մի շատ սրտալի ընդունելություն գտավ թե մամուլի և թե ընթերցողների կողմից. նրան համեմատեցին մեր ամենալավ թարգմանությունների հետ, իբրև օրինակ առաջարկեցին։

Ես էլ այդ գրքին սրտատրոփ դիմավորողներից մեկն էի։ Սրտատրոփ ասացի, որովհետև առաջուց շատ էին գովել թարգմանչի տաղանդը, հրատարակող ընկերությունը ձեռագիրը քննել էր հմուտ մարդկանց ձեռքով, համեմատել էր բնագրի հետ, վերջապես այդ մի թարգմանչի աշխատանք էր, որ անգլերեն բնագրից մեզ տալու էր ամբողջ Շեքսպիրը հայերեն, մի շատ նշանավոր գործ, որ այսքան եռանդով հետզհետե կատարում է պ. Մասեհյանը։ Եվ արդեն լույս են տեսել «Համլետից» հետո «Րոմեո և Ջուլիետ», «Ինչպես կուզեք» և տպագրվում է «Լիր թագավորը»[1]։ Բայց խոսքը «Համլետի» մասին էր։

Պ. Մասեհյանի «Համլետը» թերթելով իսկույն աչքի է ընկնում երկու բանի պակասություն, և եթե դրանց չլինելը պակասություն էլ չի, լինելը նպատակահարմար և ցանկալի էր.—մի հառաջաբան, որի մեջ պատմված լիներ նյութը և առաջ բերած մի կամ մի քանի հայտնի քննադատի կարծիք, ինչպես առհասարակ անում են, օր. ռուս թարգմանիչները, մեկ էլ մութ և դժվար հասկանալի տեղերի մեկնությունները, որ կարևոր են թե թարգմանչի համար, որ ցույց տա, թե այս ինչ տեղն ինչու այսպես է թարգմանել և ոչ այնպես, և թե, մանավանդ, ընթերցողի համար, որ կարողանար Շեքսպիրը պարզ հասկանալ։ Այո՛, կան պ. Մասեհյանի գրքի էջերում ծանոթություններ—բացատրություններ, բայց քիչ են դրանք և մի քանիսն էլ բնագրի չափ մութը։

Օրինակ. համեմատելով իր մեռած հորը իր հորեղբոր հետ՝ Համլետն ասում է.


«Նա սորա մոտ այն էր, Ինչ որ Հիպերիոնը մի Սատիրի մոտ» (էջ 26)։


Սատիր և Հիպերիոն անունները պ. Մասեհյանը բացատրել է այսպես.

«Սատիր ասելով ուզում է ակնարկել Պան աստծուն, և Հիպերիոն միևնույնն է, ինչ որ Ապոլլոն։ Պան և Ապոլլոն եղբայր էին»։

Համլետը Գիլդենշտերնին ասում է.

«Ես խենթ եմ, երբ որ քամին փչում է հյուսիս-հյուսիս-արևմուտք, երբ քամին հարավային է, ես կարող եմ բազեն արագիլից զանազանել» (էջ 81)։

Բացատրում է.

«Այդ մի սովորական առած էր հին անգլերենում» ‹նույն էջի տողատակում›։

Կամ Համլետը Հորացիոյին ասում է.


«Քանզի գիտե՞ս, սիրելի Դամոն,
Գահից ընկավ Դիոսը.
Եվ արդ իր տեղ ո՞վ է բազմել.
Մի իսկական... սիրամարգ» (էջ 118)։


Պ. Մասեհյանը միայն Դամոնը բացատրել է այսպես.

«Համլետ Հորացիոյին այդ անունով է կանչում, ակնարկելով հանրածանոթ բարեկամությունը Դամոնի և Պյութասի մեջ» <նույն էջի տողատակում>։


Այս բացատրությունները կարդալուց հետո ընթերցողը կարող է հարցնել,—բայց ի՞նչ էին Պան և Ապոլլոն, ո՞վքեր էին Դամոն և Պյութաս, ի՞նչ տեսակ էր նրանց «հանրածանոթ բարեկամությունը», որ Համլետը նմանեցնում է իրան և Հորացիոյի հարաբերությանը, կամ թե ինչ է այդ «սովորական» առածի միտքը։

Այսպիսի հարցեր տալու իրավունք ունի այն ընթերցողը, որին պ․ թարգմանիչը հարկ է տեսել պատմելու թե ինչ է «Լետե գետը» կամ բացատրել է «օշինդրը» — «Շատ դառն և նողկալի մի տունկ, որից շինում են աբսենթը» (էջ 112)։ Եվ ինչու այդ անունները բացատրել և առանց բացատրության թողնել, եթե ոչ ավելի, գոնե դրանց չափ անծանոթ՝ Երազող Ջոն, Նիոբե, Արես, Հերմես, Հեփեստոս, Դիոս, Ֆեբոս, Թելլոս և այլն, կամ դրանցից էլ ավելի մութ և ավելի կարևոր տեղեր, օր. թե ինչ է հասկացնում Ռոզենկրանց Համլետին ասելով.

«Այո՛, տարան, իշխան, Հերկուլեսին և իր բեռն էլ հետը։ (էջ 80)։

Ինչ կնշանակեն Համլետի այս խոսքերը.

«Քանզի, օ՜հ, քանզի, օ՜հ,

Փայտե ձին մոռացվեց» (էջ 108)։

Թե ինչ է ակնարկում նա, երբ դերասանին ասում է.

«Հայդե՜,

Կռկռան ագռավը վրեժ է պահանջում» (էջ 116)։

Ինչու ու Հորացիոյին այսպես է ասում.

«Մեր դարը այնպես սրամիտ է դարձել, որ գյուղացու ոտքի մատը մոտեցել է պալատականի գարշապարին այն աստիճան, որ նորա ոտքի պալարը ցավացնում է» (էջ 183 — 189) և այլն։

Սակայն, կրկնում եմ, որ սրանք չեն կարող թարգմանության պակասությունը համարվել. ոչ ապաքեն Շեքսպիրը մեկնություններ չի գրել, այլ ողբերգություն․ թարգմանչից էլ պետք է այդ ողբերգության թարգմանությունը պահանջել և նայել թե նա որքան հավատարիմ է մնացել բնագրին, որքան ճիշտ է ըմբռնել ու հայտնել հեղինակի միտքը։ Հառաջաբանի մեջ պ. Մասեհյանն ասում է. «Ի լույս ընծայելով այս աշխատությունը՝ թարգմանիչը ամենևին հավակնություն չունի բնագրին արժանի մի թարգմանություն տված լինելու», թե այդ գործը պահանջում է ավելի մեծ գրական հմտություն, թե այդ թարգմանությանը ձեռնարկել է մի քանի բարեկամների հորդորանքով և քաջալերված այն մտքով, որ մի թարգմանություն բնագրից՝ անհամեմատ առավելություններ ունի մի երկրորդական թարգմանությունից։

Թեև «երկրորդականը» մութ խոսք է, և շատերը կարող են «անհաջողի» մտքով հասկանալ, և «բարեկամների հորդորանքն» էլ վնասում է գործի լրջությանը, այսուամենայնիվ այդ բոլորը մի տեսակ կաշառք են թե ընթերցողին և թե քննադատին, որ ներողամտություն են խնդրում։ Բայց շարունակության մեջ ասում է․ «Մինչև այժմ մեր մեջ երևեցած մեկ երկու թարգմանությունները փոխադրված են ֆրանսերենից, այն ինչ նույն իսկ ֆրանսիական թարգմանությունները անհաջող են՝ այդ լեզվի ոճի և ոգու պատճառով։ Շեքսպիրի մտածությանց հեղեղը չէ կարող ամփոփվիլ Կոռնեյլի լեզվի գեղածիծաղ, բայց նեղ ափերի մեջ»։ Այստեղ դուք ակամայից հարցնում եք, ուրեմն ինքը բնագրից թարգմանելով, ինչպես և որքան է այդ հեղեղն ամփոփել հայոց լեզվի այս անկարգ հոսանքի մեջ, որ իսկի ափեր էլ չունի, որի պակասավորությունը, թարգմանչի ասելով, իրան շատ ավելի է զբաղեցրել, քան նույնիսկ թարգմանությունը, և որը չի տալիս չափաբերության մի «նախընթաց օրինակ», որ գործին հարմարվեր։

Այսուամենայնիվ նա կատարում է իր թարգմանությունը և այն էլ պահպանելով բնագրի ձևը, որ գործը դժվարացնում է տասնապատիկ, միաժամանակ մեծացնելով և արժանիքը։ Եվ, հիրավի, այս մի նշանավոր աշխատանք է, արժանի լուրջ քննադատության, որ տարաբախտաբար տակավին չկա։

Ես հեռու լինելով քննադատելու հավակնությունից, որի համար անհրաժեշտ է գիտենալ անգլիերեն լեզուն, համեմատեցի պ. Մասեհյանի թարգմանությունը ռուսերեն մի քանի թարգմանությունների հետ և գտա տեղեր, որ կասկածելի են դարձնում հայերենի հարազատությունը բնագրին։ Ես այժմ առաջ կբերեմ այդպիսի տեղեր, ամեն մի գործողությունից վերցրած, որոնք եթե համոզեցուցիչ չեն լինիլ, գոնե հետաքրքրական կլինին, և ապա ցույց կտամ լեզվի պակասության նմուշներ։

Ուրվականի չքանալուց հետո պահնորդները խոսում են այդ զարմանալի երևույթի մասին և նրա հանկարծ չքանալը բացատրում են նրան, որ աքլորը կանչեց՝ ցերեկվա Աստծուն զարթեցրեց։ Մարսելիոսն ասում է.

«Այո, նա չքացավ աքլորի ձայնից.
Շատերն ասում են, նախ քան այն օրերը,
Երբ որ մենք տոնում ենք Փրկչի ծնունդը,
Արշալույսի հավը երգում է մինչ ի լույս։
Այնուհետ, ասում են, էլ ոչ մի ոգի
Իր բանտից դուրս սողալ չէ համարձակում.
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Զի սուրբ է և օրհնյալ այն ժամանակը» (էջ 19)։


Մարդ իսկույն տարակուսում է, թե ի՞նչ սուրբ և օրհնյալ ժամանակ է նախ քան այն օրերը, երբ որ մենք տոնում ենք Փրկչի ծնունդը։ Եվ ահա ռուս թարգմանիչները գալիս են օգնության։ Նրանք ընդգծյալ բառերի տեղ գրում են.


Кетчер. Говорят, в то время года, в которое празднуется рождение нашего Спасителя и т. д.

Соколовский «… в ночь, когда рождается Спаситель, и т. д.

Гнедич. «… в ночь на рождество, и т. д.

Каншин. При наступлении времени, когда мы празднуем рождество, и т. д.


Ուրեմն՝ ասում են, այն գիշերը, երբ մենք տոնում ենք Փրկչի ծնունդը, արշալույսի հավը երգում է մինչև լույս։ Այդ սուրբ և օրհնյալ ժամանակը ոգիներն էլ չեն թափառում և ամեն չարություն կորցնում է իր զորությունը։

Մարսելիոսի այս խոսքերին Հորացիոն ասում է. «Այդ ես էլ եմ լսել, և հավատում եմ» <էջ 19>:

Ռուսերեն թարգմանությունների մեջ այդ տողն այսպես է.

Кетч. Слыхал это и я, и отчасти верю тому.

Сокол. ... и до известной меры не прочь тому поверить.

Крон <еберг> ... и верится отчасти.

Кан. ... и отчасти этому верю.

Հայերենի մեջ էլ պետք է լիներ ընդգծյալ բառը.-և հավատում եմ մասամբ։ Հորացիոն մասամբ է հավատում, թերահավատությամբ է վերաբերվում առասպելին, որովհետև «գիտուն» է, ինչպես ասում է Մարսելիոսը 13 երեսում։ Նա չէր հավատում ուրվականի երևալուն, թեև ընկերները երդվում էին, որ աչքով տեսել են։ Նույնիսկ ինքն իր աչքով տեսնելուց հետո բացականչում է. «Ես չէի հավատալ այդպիսի հրաշքի, թե չէին սեփական երկու աչքերըս՝ անկեղծ և զգայուն իմ վկաներըս» (էջ 14-15)։ Դեռ սրանից հետո էլ Համլետին պատմելիս ասում է. «Երեկ գիշեր կարծես ես տեսա նորան» (էջ 28)։ Արդ՝ եթե մասամբը չլինի, դուրս կգա, որ այս մարդը, այս Շեքսպիրյան Թովման հավատում է մի առասպելի, որին իսկի Մարսելիոսի նման տգետ զինվորն էլ չի հավատում։

Նոր թագավորը, իր ճառի մեջ հիշելով իր սիրելի եղբոր մահը, հայտնում է, թե պետք է դեռ երկար պահեին այդ սուգը։


«Բայց, դատողությունը այնպես բնության դեմ
Պայքարած է, որ այդ՝ չափավոր վշտով
Մտածում ենք մենք մեր եղբոր մասին,
Բայց և առանց մենք մեզ մտքից հանելու» (էջ 20)։

Ռուսները չափավոր վշտի տեղ թարգմանել են.

Кетч. Борьба рассудка с природой привела нас однакож к благоразумно грустному воспоминанию о нем, помятую и о себе. Крон. ... вспоминая

кончину брата с мудрою тоской,

мы вместе с тем себя не забываем.

Гнед. ... грусть

разумней стала: думая о брате

мы в то же время мыслим о себе.

Кан. рассудок... заставляет нас благоразумно скорбеть об умершем, и т. д.


Իսկ այդ չափավոր վիշտը անվայել խոսք է, վիրավորանք է թագավորի մահվան հիշատակին, որ տակավին թարմ է, և վերջապես, անբնական է մի մարդու բերանում, որ խոսում՝ է իր սիրելի եղբոր մահվան մասին։

Երբ Հորացիոն Համլետին պատմում է, թե ինչպես և ինչպես տեսան գիշերը նրա հանգուցյալ հորը, Համլետը բացականչում է.


Հրաշալի՜ բան է (էջ 30)։


Ռուս թարգմանիչներն այստեղ ասում են странно կամ очень странно. Եվ իսկապես Համլետը այդ պատմությունից զարմանում է, և այնքան ակնհայտնի ու մեծ է այդ զարմանքը, որ Հորացիոն նրան ասում է.


«Տե՛ր, ձեր զարմանքը չափավորեք պահ մի և ինձ ուշ դրեք» (էջ 28)։


Ահա թե ինչպես է խոսում նա հոր ուրվականի առաջ.


«… Դու, մեռյալ մարմին…
Կրկին այց ես գալիս լուսնի շողքերին,
Դարձնելով գիշերը այսպես ահռելի,
Որ մենք բընո՜ւթյան խեղկատակներըս,
Այսպես զարհուրանքով սարսենք մեր միտքը,
Եվ ահաբեկվենք այնպես խոհերով,
Որ մեր հոգիների սահմանից բարձր են։
Ասա՛, այս ի՞նչ բան է. ինչո՞ւ. ի՞նչ անենք» (էջ 41 - 42)։

Պատմությունը զարմանալի, տեսիլքը զարհուրելի, և բոլորը միասին սարսափելի... Այս ահռելի մթության մեջ, այս գերեզմանական տխուր մռայլի մեջ հրաշալի-ն մի խորթ շողքի նման աչք է ծակում։

Համլետը Հորացիոյին հարցնում է իր հոր մասին, թե «մորուքը գո՞րշ էր»։ Հորացիոն պատմում է.


«Ճիշտ ինչպես իր կյանքում ես տեսած էի՝

Արծաթախառն սամույր» (էջ 32)։

Гнед. ...темная, но в ней и седина как соболь серебрилась...

Сокол. сребристо черная.

Кан. в ней виднелись серебряныя нити.


Պոլոնիուսն, իր Օֆելիային խրատելիս, ասում է.


«Քեզ թանկ առաջարկիր,
Թե ոչ (Քո խեղճ ոճի շունչը չկտրելով),
Այդպես թյուր երթալով, դու ինձ կառաջարկես
Մի հիմարի տեղ» (էջ 37-38)։

Кетч. Ставь себя дороже, или-благо пришлось к слову-поставишь и меня в дураки.

Сокол. Цени сама себя

Достойнее и выше, иль иначе,
Чтоб кончить тем же словом, я скажу,
Что кажется ни высоко ты ценишь
Уж и меня и т. п;

Гнед. Одно ты признавать

Должна в себе достоинство свое,-
Не то (вот слово то пришлося кстати!)...
Не то,-меня признают дураком.

Մարսելիոսն և Հորացիոն չեն թողնում Համլետին ուրվականին հետևելու. ասում են. «Վա՜հ, գուցե ձեզ քարշե դեպի հեղեղը.

Կամ այս զարհուրելի ժայռի գագաթը,

Որ հակված է տակից (?), կախված ծովի վերա» (էջ 42)։

Ռուս թարգմանիչները հեղեղի տեղ գրում են «в море» կամ «на море»; «в пучину моря» կամ «в бездну моря».

Համլետը Հորացիոյին և Մարսելիոսին երդում է տալիս, որ գաղտնիք պահեն ուրվականի երևալը։ Նրանք երդվում են, որ չեն ասիլ։ Համլետը պահանջում է.


«Երդվեք սըրիս վերա։

Մարսելիոս

Արդեն երդվեցինք:

Համլետ


Ճիշտ է, սըրիս վերա. ճիշտ է»։ <էջ 51-52>

Մարդ այնպես է կարծում, թե արդեն երդվեցին սրի վրա։ Սակայն ուրվականը գետնի տակից կանչում է. «երդվեցե՛ք»։ Համլետն ստիպում է, թե «երդվեցե՛ք», վերջապես երդվում են, և դուք տեսնում եք, որ ընդգծյալ նախադասությունը ճիշտ չէ, որովհետև մեջը երկու ճիշտ կա։

Ռուսերեն թարգմանությունների մեջ այդ տողն այսպես է.


Кетч. Нет, на мече, на мече моем.

Сокол. Нет, в порядке! как следует-с руками на мече.

Крон. Нет! Клянитесь на мече.

Кан. Да, в самом деле... но на моем мече.


Հայերենն էլ թերևս ուզում է ասել, «ճիշտ է (երդվեցիք), բայց սըրիս վերա երդվեցեք»։

Պոլոնիուսը թագավորին ասում է․


«Տեր իմ, Նորվեգիայից մեր դեսպանները
Գոհությամբ դարձել են» (էջ 63)։

Ռուս թարգմանիչներն ասում են. «С приятной вестью». «С добрыми вестями». «С ответом радостным»: Իսկ գոհությունը դեսպաններին առանձին նշանակություն է տալիս։

Թագավորը իր առաջին խորհրդականին այս խոսքերով է ուղարկում նրանց ընդունելու.


«Հյուրընկալիր նորանց և ներս բեր քո հետ» (64)։


Հյուրընկալիրը անտեղի բառ է. եկողները հյուրեր չէին. ռուս թարգմանիչները դրա տեղ գործ են ածել՝ почти; прими; сделай же им честь, ты сам им сделай честь.

Թագավորն ու թագուհին խորհրդակցում են Համլետի հիվանդության մասին։ Թագուհին ասում է.

«Կարծում եմ, որ չըկա մի ուրիշ պատճառ թե ոչ իր հոր մահը և մեր խիստ արագ ամուսնությունը։

Թագավոր

Մենք կըմաշենք նորան» (էջ 64)։

Ես հակամետ եմ կարծելու, որ այս մաշենքն էլ հրատարակչական ընկերության արած այն սրբագրական սխալներիցն է, որոնք շարունակ պատահում են՝ միանգամայն փոխելով խոսքի միտքը։ Բայց սրանց մասին յուր տեղը։

Թերևս պ. Մասեհյանը գործ է ածել «կըմաղենք» ժողովրդական բառը, որ կնշանակի խարբալել, փորձել, մանրամասն հարցուփորձ անել։

Ռուս թարգմանիչներն ասում են.

Кетч. Постараемся все выведать.

Сокол. Подумаем-узнаем.

Гнед. А вот узнаем.

Кан. Мы это увидим.

Полевой. Мы все узнаем. Պոլոնիուսը թագավորին և թագուհուն, Համլետի խելագարության պատճառի մասին խոսելիս, ասում է.

«Դե՛հ, թող ենթադրենք,
Որ նա խելագար է, հիմա մնում է.
Որ այդ հետևության պատճառը գտնենք
Կամ թե լավ է ասել — այդ դեդևության,
Եվ այդ դեդևային հետևությունը
Ունի յուր պատճառը» (էջ 66-67)։


Հետևություն և դեդևություն բառերով պ. Մասեհյանը բառախաղ է շինել և ծանոթություն դրել․ «բառախաղ, որ համապատասխանում է բնագրի defective effect խոսքերին»։


Кетчер, Кронеберг և Каншин այստեղ պահել են բնագրի բառախաղը։ Пол. գործ է ածել последствие и безследствие.

Сокол. Уродство և юродство. Гнед. Присутствие և отсутствие.


Ինչ վերաբերում է հայերենին, ես կարծում եմ, նույնահնչյունության համար չի կարելի դեդևային հետևություններ շինել։ Մի՞թե, հիրավի, այնքան անկարևոր և անմիտ բառախաղեր ունի Շեքսպիրը, որ նրանց փոխարինեք այնպիսի բառերով, որոնք միայն նույնահնչյուն են, և ուրիշ ոչինչ...

Առհասարակ հաջող չեն հայերեն բառախաղերը, որոնց համար պ. Մասեհյանը խոսում է և իր կարծիքը հայտնում «Րոմեո և Ջուլիետի» հառաջաբանում։ Հետաքրքրական է այդ կարծիքը. բառախաղերի մասին մի մարդու կարծիք, որ թարգմանում է Շեքսպիրի գրվածքները, որոնք լիքն են բառախաղերով։

Նա ասում է. «Բառախաղերը գրեթե միշտ անթարգմանելի են։ Եթե փոխադրողը հաջողի բնագրի սրախոսությունների տեղ համանման բառախաղեր տալ,- իհարկե (!) ոչ այնքան ընտիր,- դորանից ավելին չի կարելի պահանջել (?)։ Մենք ջանք ենք արել, ուր որ սրախոսությունը բառի վրա է և ոչ մտքի՝ հարմարեցնել համապատասխան բառախաղեր հայերեն լեզվից, որով րոպեապես (?) շեղվել ենք բնագրից։ Բոլոր թարգմանիչները իրանց թույլ են տված այդքան ազատություն։ Բայց թե մեր բառախաղերը ո՛րչափ են հաջողված` այդ չենք կարող ասել. միայն կարող ենք հույս դնել ընթերցողների ներողամտության վերա»։

Մենք, ընթերցողներս, չենք կարող և իրավունք էլ չունենք ներողամիտ լինելու, եթե Շեքսպիրի փոխադրողը բնագրից շեղվում է, տալիս է մի համանման բան, այն էլ ոչ այնքան ընտիր։ Այսպիսի դեպքերում թարգմանիչը լավ կաներ, որ յուր հույսը՝ փոխանակ ընթերցողի ներողամտության վրա դնելու՝ յուր կարողամտության վրա դներ։

Համլետն՝ իր սիրային նամակից մի տուն ոտանավորով գրելուց հետո՝ ասում է.


«0՜հ, սիրելի Օֆելիա, այս վանկերը ինձ հիվանդացնում են. ես բավական ճարտասանություն (?) չունիմ իմ հառաչանքները արտագրելու...» (էջ 67)։

Ուզում է ասել՝ չեմ կարողանում ոտանավոր գրել, հառաչանքներս հանգավորել, չափի տակ դնել, ավելի գեղեցիկ պատմել։ Ռուսներն այսպես են թարգմանել.


Кетч. Не умею я приводить мои стоны в известную меру.

Сокол. Я не умею говорить размеренными вздохами. Крон. Я не владею искусством размерять свои вздохи.

Гнед. Меня так затрудняют эти стихи: не слагаются в них мои вздохи.

Пол. Я не умею красиво пересказать мои вздохи.

Кан. Не мастер я излагать свои вздохи в размеренных строчках.


Պոլոնիուսը, Համլետի խելագարությունը սիրահարությամբ մեկնելով, ինքն իրան ասում է.


«… և իրավ, ես էլ իմ երիտասարդության ժամանակ շատ ծայրահեղություններ կրեցի. շատ մոտ էի այս վիճակին» (էջ 71)։


Кетч. ...ведь в юности и я не мало страдал от любви-был близок к тому же.

Гнед. Я сам во дни моей молодости страстно любил-был очень близок к такому помешательству.

Пол. В молодости я сам влюблялся насмерть-почти был таким же дураком.


Համլետի սրամիտ պատասխաններից զարմացած Պոլոնիուսը առանձին մտմտում է.


«Ինչպես բեղմնավոր են երբեմն նորա պատասխանները» (էջ 72)։


Кетч. Как ловки иногда его возражения!

Крон. Как метки иногда его ответы!

Гнед. Как иногда остроумны бывают его замечания.

Кан. ...ответы, чреватые умом!

Пол. Как он ловко перебивает речь!


Համլետն Ռոզենկրանցին և Գիլդենշտերնին հարցնում է, թե ինչպես են ապրում։ Ռոզենկրանց պատասխանում է․


«Աշխարհի անտարբեր զավակների նման» (էջ 72)։


Кетч. Как только можно таким неважным сынам земли.

Сокол. ...как следует маленьким людям.

Кан. ...как могут поживать люди средняго уровня.

Крон. Как все ничтожные сыны персти.


Ռոզենկրանց և Գիլդենշտերն Համլետին պատմում են, թե քաղաքի դերասաններն այժմ թափառում են, մոդից ընկել են, մարդիկ էլ այնքան չեն հաճախում նրանց ներկայացումներին, թե դրա պատճառն այն է, որ երեխաների մի բույն է գտնված, ձվից նոր ելած ճուտերի, որոնք ճչում են իրանց բոլոր ուժով, և մարդիկ բռնապետաբար (?) ծափահարում են նրանց․ նրանք են օրվա մոդան։ Իրանց գովողներից խրախուսված նրանք հալածում են հին դերասաններին։ Համլետն ասում է.

«Ի՞նչպես, միթե դոքա երեխանե՞ր են. ո՞վ է դորանց պահպանում, ո՞վ է դորանց վճարում։ Մի՞թե իրենց արհեստը միայն այնքան ժամանակ պիտի շարունակեն, որքան որ երգել գիտեն․ արդյոք մի օր չպիտի՞ ասեն, երբ որ իրանք էլ սովորական դերասաններ դառնան (որը շատ հավանական է, եթե չունենան ավելի լավ միջոցներ), որ իրանց հեղինակները նորանց վնասում են, պարտավորեցնելով նորանց պոռալ իրանց հաջորդների դեմ» (էջ 79)։

Кетч....Не скажут они после, когда вырастут до обыкновенных актеров... что их писатели сделали им большое зло, заставив декламировать против своей собственной будущности.

Պատմում են, որ այս մրցության մեջ գործը բռունցքի հասավ։ Գիլդենշտերն ասում է.

«Օ՜, շատ մարդկանց ուղեղները դուրս թափվեցան։

Համլետ

Օվ տղայքը հավաքեցին տարա՞ն իրանց հետ։

Ռոզենկրանց

Այո, տարան, իշխան, Հերկուլլեսին և իր բեռն էլ հետը» (էջ 80)։

Ահա այս տողերն ռուսերեն թարգմանությունների մեջ․

Гамлет

Кетч. И дети одержали победу?
Кан. И дети одерживают верх?

Сокол. И ребятишки одолевали?

Крон.И дети победили?

Розенкранц

Кетч. И над Геркулесом, и над его ношей.

Кан. Точно так, ваше высочество:-и над Геркулесом, и над его ношею.

Крон. Без сомнения, принц, и самого Геркулеса.

Սրանք ծանոթությունների մեջ գրում են, որ Գլոբուս (Globe) թատրոնի շինության ճակատին (фронтон) դրած էր Հերքուլեսի արձանը երկրագունդը (գլոբուս) շալակին։ Այնպես որ, երբ որ ասում են՝ երեխաները հաղթանակ տարան Հերքուլեսի վրա էլ, իր բեռան (գլոբուսի) վրա էլ, այդ միևնույն է ասել, թե Գլոբուս թատրոնի կամ նրա դերասանական խմբի վրա։ Իսկ Сокол. այսպես է ասում.

Представьте, что да. Они снесли статую Геркулеса с крыши театра.

Սակայն պատմությունը Գլոբուս թատրոնի մասին ասում է.

Сезон этот (т. е. летний) не мог в Глобусе начинаться ранее мая месяца потому, что восьмигранное здание его не было сверху покрыто никакой кровлей и на средине самого здания, занимаемой в нынешних театрах партером зрители должны были подвергаться всевозможным климатическим невзгодам. Вследствие такого устройства, Глобус никогда не освещался и все представления происходили в нем при дневном свете, и т. д. (Полное собр. сочин. Шекспира, изд. Гербеля, т. 1, стр. 31).

Համլետը՝ Ռոզենկրանցից և Գիլդենշտերնից այս նորությունների, փոփոխությունների մասին լսելով՝ ասում է. «Շատ զարմանալի չէ, որովհետև իմ հորեղբայրս Դանիայի թագավորն է, և այն անձինք, որոնք իմ հոր կենդանության ժամանակ իմ հոր քթին ծիծաղում էին, հիմա քսան, քառասուն, հիսուն, հարյուր դուկատ փող կտան նորա մեկ փոքր կենդանագրի համար» (էջ 80)։

Պարզ ասում է, թե՝ որոնք իմ հորը ծաղրում էին իր կենդանության ժամանակ, այժմ, մեռնելուց հետո, հարյուր դուկատ կտան նրա փոքրիկ պատկերին։ Այս շատ պարզ է, բայց ըստ երևույթին, սխալ է։

Համլետը, տեսնելով, որ պատահած հասարակ փոփոխությունները զարմացնում են Ռոզենկրանցին և Գիլդենշտերնին, նրանց ասում է.

Сокол. Это не удивительно. Ведь когда мой дядя сделался королем Дании, то те самые люди, которые встречали его при жизни моего отца гримасой, стали платить двадцать, сорок и даже сто червонцев за его миниатюрный портрет.

Кетч. И не удивительно; ведь мой дядя король Дании, и корчившие ему, при жизни моего отца, рожи дают теперь 20, 40, 50, 100 дукатов за крохотный портрет его.

Крон. Не удивительно, потому что мой дядя стал королем Дании, и те, которые делали ему рожи при жизни отца моего, дают теперь 20, 40, 50, даже 100 червонцев за миниатюрный портрет егo.

Гнед. Ничего нет удивительного. Нововедешии у нас много. Ведь и мой дядя король Дании. Те, которые при жизни моего отца бывало строили ему рожи, и т. д.

Пол. Тут еще не будет таких чудес, какие сделались с моим дядей, нынешним датским королем; те кто считал его ничтожным при жизни моего отца, платят теперь, и т. д.

Кан. В этом нет ничего удивительного. Теперь мой дядя состоит королем Дании, и люди, при жизни моего отца, относившееся к нему с полным презрением, платят теперь, и т. д. Համլետն Օֆելիային ասում է.

«Եղիր զգաստ, որպես սառույլը, ջինջ, որպես ձյունը, դարձյալ դու ազատ չես մնալ զրպարտությունից» (էջ 99)։

Сокол., Крон., Гнед. և Пол. ասում են чиста, как лед; իսկ Кетч. և Кан. целомудренна, как лед.

Արքունիք եկած դերասաններին Համլետը գանգատվում է, թե դերասաններից շատերը խայտառակում են իրանց դերերը, գոռում, գոչում են, թերի են թողնում կամ չափազանցացնում են, որ տգետ ամբոխին զվարճացնեն։ Ասում է.

«O՜, դերասաններ եմ տեսել... որոնք անպատշաճ կերպով չըխոսելու համար ոչ քրիստոնեի շեշտն ու քայլվածքն ունեն, ոչ էլ հեթանոսի, ոչ էլ ադամորդու», և այլն (էջ 103)։

Кетч. Видал я актеров... они, без всякого преувеличения, ни походя, ни говором, ни движениями не только на христян, но даже и на язычников, вообще на людей, и т. д.

Համելտի այս խոսքերին պատասխանում են.

Ա դերասան

«Ես կարող եմ պարծենալ, որ մենք այդ բոլորը բավական վերանորոգել ենք։

Համլետ

O՜, հիմնովին վերանորոգեցեք այդ բոլորը...» (էջ 103)։

1 актер

Кетч. Мы, надеюсь, достаточно поотстали от этого.

Сокол. Я надеюсь... мы успели почти совершенно освободиться от подобных недостатков.

Кан. Мне кажется... мы уже много из этого искоренили. Гнед. Кажется, мы почти исправились от этого.

Крон. У нас это редко встретится, надеюсь.


Гамлет

Кетч. Совсем отстаньте.

Сокол. Не почти, а совсем должно их уничтожить.

Кан. И продолжайте искоренять до конца.

Гнед. А вы совсем исправьтесь...

Крон. Уничтожьте вовсе.


Համլետը Հորացիոյին իր անկեղծ սերը հայտնելիս ասում է.

«...այն օրից, երբ որ իմ հոգիս

Իր ընտրողության մեջ անձնիշխան եղավ

Եվ մարդ ճանաչելու ընդունակ դարձավ,

Այն օրից քեզ ընտրեց, դրոշմեց իր համար» (էջ 105)։


Այստեղ հայերենի մեջ պակասում են հետևյալ կարևոր տողերը, որ ցույց են տալիս Հորացիոյի որպիսությունը և Համլետի կարծիքը լավ մարդու մասին։ Այս տողերը կան ռուսերեն բոլոր թարգմանությունների մեջ.

...так как я видел в тебе человека, умеющего переносить страдания так, как будто их совсем не было, человека, который все принимал от жизни с благодарностью:-и благополучие, и невзгоды (Каншин).

Սրանից հետո է գալիս.

«Եվ օրհնյալ են նոքա, որոնց արյունը

Եվ խելքը այնչափ լավ բարեխառնված են,

Որ բախտի մատի տակ սրինգ չեն նոքա,

Որ նորան հաճելի ամեն ձայն հանեն» (էջ 105)։ Եվ այլն։

Համլետի բամբառակ սրախոսությունները լսելով՝ Օֆելիան նկատում է, թե՝ դուք շատ ուրախ եք, իշխան։ 
Համլետ

«Օ՜, ես ձեր միակ խեղկատակն եմ. մարդ ի՞նչ պետք է անե՝ բացի ուրախ լինելուց. տես, ի՜նչպես մայրս ուրախ է երևում, և երկու ժամ չկա, որ հայրս մեռել է։

Օֆելիա

Ոչ. երկու անգամ երկու ամիս է, իշխան.

Համլետ

Այդչափ երկա՞ր. թող ապա սատանան սև հագնի, որովհետև ես մի ձեոք սև սամույր պիտի հագնեմ», և այլն (էջ 108),

Ռուսերեն թարգմանություններն ասում են.

Кетч. Так давно! пусть же сам черт носит траур, я же наряжусь в соболя, и т. д.

Кан. Так давно? Пусть если так, сам черт облекается во все черное, я буду носить одежды не иначе, как самых ярких цветов, и т. д.

Крон. ...Так, пусть же сам Сатана ходит в трауре; я же надену соболью мантию.

Гнед. ...а я наряжусь в соболя, и т. д.

Сокол. ...а я облекусь в подбитую соболем мантию!

Դուրս է գալիս նախերգանք ասող դերասանը և մի շատ կարճ նախերգանք է արտասանում։ Համլետն ասում է.

«Այսքա՞ն, այս մի նախերգա՞նք է, թե մի մատանու սկբունք» (էջ 110).

Кетч. Что же это-пролог, или надпись колечка?

Гнед. ...надпись на кольце?

Кан. ...девиз на перстне?

Сокол. ...надпись на перстне?

Крон. ...надпись кольца? Բեմական թագուհին իր թագավոր ամուսնուն պարտիզում քնացնելուց առաջ մշտական սիրո անսասան խոստումներ է անում և այնպես է երդվում, որ ամուսինը բացականչում է. «Ահավո՜ր երդում»։ Երբ բեմական թագավորը քնում է և թագուհին հեռանում, Համլետը իր մորը հարցնում է.

«Տիկին, ի՞նչպես գտաք այս թատերգը։

Թագուհի

Իմ կարծիքով տիկինը չափազանց է բողոքում» (էջ 115)։

Королева

Кетч. Королева, кажется слишком уж много обещает.

Сокол. ...супруга наобещала слишком много.

Кан. ...жена надавала слишком много клятв.

Гнед. ...она слишком много наобещала.

Пол. ...она слишком много надавала обещаний.

Եվ նույն իսկ հայերենի մեջ Համլետը մորն ասում է.

«Օ՜, բայց նա իր խոստումը կըպահե»։

Սրանից հետո, երբ Համլետը թագավորին պատմում և բացատրում է ներկայացման բովանդակությունը, Օֆելիան նրան ասում է.


«Դուք ավելի կարժեք, քան թե երգիչների մի ամբողջ խումբ, տեր իմ» (էջ 116)։


Кетч. Вы отличный хор, принц.

Кан. Вы отлично исполняете должность хора, принц.

Сокол. Вы объясняете пиесу как хор.

Крон. Вы берете на себя обязанность хора, принц.

Իսկ хор Շեքսպիրի ժամանակները կոչվում էր այն մարդը, որ խաղամիջոցներին դուրս էր գալիս, հասարակությանն զբաղեցնում և բացատրում պիեսի մութ տեղերը։ Հենց հայերենում էլ ընդգծյալ տողին հետևող խոսքերից և նրանց համար դրած ծանոթությունից պարզ երևում է, որ Օֆելիան իշխանին ուզում է ասել մեկնող, բացատրող և ոչ թե երգիչների մի ամբողջ խումբ։

Համլետը իր մոր հետ խոսելիս ասում է.

«Դադարիր գալարել այդպես ձեռքերդ.

Սուս, նստիր այստեղ, և թող սիրտդ կծկեմ.

Այո, պիտի կծկեմ, միայն թե այդ սիրտը» և այլն (էջ 132)։

Кетч. Да перестаньте же ломать руки. Успокойтесь, присядьте, предоставьте мне сломить ваше сердце, и я сломлю его и т. д.

Кан. Գալարել և կծկեմ բառերի տեղ գործ է ածել терзать և истерзать.

Сокол. Ломать և разобью.

Пол. Ломать և изломаю.

Մոր հետ նոր թագավորի մասին խոսելիս ասում է.

«...Թագավորաց կեղտը,

Կայսրության և գահի մի քսակահատ,

Որ թանկ ադամանդը արկղից գողացավ

Եվ դրեց գրպանը» (էջ 135)։

Кетч. Король-шут;воришка царства и правленья с полки стянувший драгоценную корону и запрятавший ее в карман свой.

Сокол. Шут в царском облаченении! вор карманный, укравший боязливо и тайком венец и сан...


Крон. ասում է. Король-паяц և диадема.

Այսպես են ասում և Кашин, Гнедич և Полевой.

Այս шут-ը, որի անգլերենը դրած է vice — կոմիկական անձնավորություն էր, որ երկար շորերով, խենթի իշականջ գլխարկով և բարակ փայտյա սրով դուրս էր գալիս հին կատակերգությունների մեջ:

Խելագարված Օֆելիան երգում է՝ մեռած հորը հիշատակելով.

«Մորուք ուներ ձյան պես սպիտակ
Եվ գանգուրքը խարտյաշ սիրուն» (էջ 166)։


Ինքնըստինքյան հասկանալի է, որ մորուքը ձյան պես սպիտակ ալևորի գլուխը չի կարող շեկ, շիկագույն, խարտյաշ լինել։ Ռուս թարգմանիչներն ասում են.

Кетч. Борода его белей снега была,
А волосы седы, как чесанный лен.
Сокол. Были волны кудрей
Льна и снега белей.
Гнед. Он весь был сединой
Украшен снегов белей.


Լաերտը, համոզվելով, որ թագավորն անմեղ է իր հոր սպանության գործում և ամեն հանցանք Համլետն է գործել, թագավորին հարցնում է.

«Բայց ինձ այն ասացեք, ինչո՞ւ ինքներդ
Նորա այդ գործերին չդիմադրեցիք,—
Այնչափ եղեռնային, մահացու գործեր», և այլն (էջ 169)։


Кетч. Скажите, однакож, отчего же не преследовали вы это дело, так преступное, так достойное казни, и т. д.

Кан. Но скажите, почему вы за такия возмутительно преступный деяния не подвергли виноватого законной ответственности, и т. д.

Сокол. Почему же,

Скажите мне, не приняли вы мер,

Чтоб отвратить такое преступление, и т. д.

Крон. Но скажите мне, зачем же вы не прекратили силой таких злодейств? Թե Լաերտը դիմադրելու մասին չի խոսում, այլ թագավորին այն է հարցնում, թե ինչու նա դատաստան չարավ, չպատժեց հանցավորին, այդ երևում է հենց թագավորի պատասխանից նույնիսկ հայերեն թարգմանության մեջ, որ ասում է.


«...Իսկ մյուս պատճառը,
Թե ինչու հայտնապես դատաստան չարի,
Այն է, որ ամբոխից նա խիստ սիրված է» (էջ 170)։


Кроненберг-ն էլ, որ Լաերտի հարցի մեջ գործ է ածել «зачем же вы не прекратили», թագավորի պատասխանի մեջ ասում է.

Другая причина, что я скрыл его проступок-народа сильная к нему любовь.


Օզրիկը Համլետի առաջ գովում է Լաերտին և ասում է.

«Դուք անգետ չեք, թե Լաերտ ի՜նչպես գերազանցում է»։

Համլետ

«Ես չեմ համարձակվում խոստովանվիլ այդ. այդ կնշանակեր՝ ես կամենում եմ ինձ բաղդատել նորա հետ գերազանցության մեջ, բայց մեկ մարդ լավ ճանաչել՝ նշանակում է նորա անձնավորությունը լավ ճանաչել» (էջ 206)։

Ընդգծյալ տողերն այսպես են.

Кетч. ...ведь знать хорошо человека-знать самого себя.

Крон. ...так как знать совершенно другого, значит знать самого себя.

Кан. Чтобы верно судить о человеке, нужно прежде хорошенько узнать самого себя.

Гнед. Знать хорошо человека-это тоже, что узнать самого себя.

Այս նկատողությունների շարքում պետք է դնել և հետևյալ երկու կտորները։ Բեռնարդոն գիշերը փոխարինում է Ֆրանսիսկոյին, նրան արձակում է և ինքն է պահնորդ կանգնում պալատի առար նա Ֆրանսիսկոյին խնդրում է, որ եթե պատահի յուր ընկերներին — Հորացիոյին ու Մարսելիոսին՝ ասի, որ շտապեն, Ֆրանսիսկոն նրանց պատահում է, խոսում են, ապա ասում է․

Ֆրանսիսկո

«Դե՜հ, գիշեր բարի։


Օ՜, երթաս բարով դու պարկեշտ զինվոր։ Քեզ ո՞վ արձակեց։ </poem>}}

Ֆրանսիսկո

Բեռնարդոն ինքը.


Նա անցավ իմ տեղ. ձեզ գիշեր բարի» (էջ 12)։

Այստեղ Ֆրանսիսկոն ինքը և հարց է տալիս և պատասխանում, մանավանդ մի հարց, որ ոչ ոքի չէր կարող տալ — թե՝ քեզ ո՞վ արձակեց։ Ռուսերեն թարգմանությունների մեջ ընդգծյալ երկու տողը - «Օ՜, երթաս բարով», և այլն, Մարսելիոսն է ասում։

Այսպես է դուրս եկել և 13 երեսում, ուրվականի մասին խոսելու ժամանակ Մարսելիոսը Բեռնարդոյին ասում է.

Մարսելիոս

«Սուս, կտրիր խոսքըդ.
Ահա նա այն կողմից կրկին գալիս է։
(Ներս է մտնում ուրվականը)
Միևնույն դեմքն է ինչ մեռած արքան։


Մարսելիոս

«Դու գիտուն ես, Հորացիո, խոսիր նորա հետ» <էջ 13>։

Այստեղ էլ ընդգծյալ խոսքերը Բեռնարդոյինն են, այն ինչ հայերենի մեջ Մարսելիոսն է ասում, որի խոսքերով կրկին սկսվում է հետևյալ տողը։ Այստեղ արդեն ժամանակ է և այլն դնելու։ Թարգմանությունների տարաձայնության այսքան օրինակներն էլ բավական են, որ մեր անգլիագետ բանասերներն ուշքի առնեն և ստուգեն, թե որքան են ճիշտ այս նկատողությունները։ Թարգմանության հարազատության մասին վճռական խոսք ասելու իրավունքն էլ վերապահելով նրանց՝ ես ուզում եմ նկատել Հրատարակչական ընկերության համառ անհոգությունը իր հրատարակությունների լեզվի վերաբերությամբ։ Միշտ գրել են և շարունակ նկատում են, թե ընկերության հրատարակած գրքերի լեզուն վատ է, թե որքան վատ բան է, երբ գրքի լեզուն վատ է, բայց դարձյալ, նույնիսկ Հալետի մեջ, կարդում եք այսպիսի նախադասություններ և զարմանում եք, թե քննողներն ինչպես են հավանել ու հաստատել։

«Սա...
Տուժեց իր կյանքի հետ իրան հաղթողին
Այն բոլոր հողերը, որոնց նա տեր էր» (էջ 16)։
«Նախքան իր նենգավոր արցունքի աղը
Ջընջըվեր բորբոքված նորա աչքերից» (էջ 26)։
«Վկա էր կանչում
Մոտ բոլոր երկնային սրբությունները» (էջ 38)։
«Դու ես միակ ազնիվ մարդը,
Որի հետ, երբևէ, ես կապված լինեմ» (էջ 104)։
«Եթե ո՛չ՝ ոչ ոք մտքից չի անցկացնի նորան, որպես այն
փայտե ձին», և այլն (էջ 108)։
«Մկան թակարդ։ Թե ի՞նչպես — այլաբանորեն» (էջ 115)։


Ո՞ր ընթերցողը կարող է իմանալ, թե այս տողերում երկու մարդ կա ակնարկված։—

«Եվ իր վիճակն ի՞նչ է, ո՞վ գիտե երբեք,
Եթե ոչ երկինքը։ Սակայն մեր խելքով
Եվ մեր մտածությանց բնական ընթացքով,
Մի ծանր դատակնիք պիտի լինի իր վրա։
Ուրեմըն ինձ համար ի՞նչ մի վրեժ է այդ,

Որ նորան մահացնեմ իր քավության մեջ,
Երբ կազմ է և պատրաստ յուր անցքի համար» (էջ 129)։
«… Ես գալիս եմ միայն
Բորբոքել եռանդըդ, որ մոտ հանգած է» (էջ 136)։
«Օ՜հ, միջամտիր նորա և իր կռվող հոգու» (էջ 136)։
«Եվ սաղարթահյուս իր պսակները
Եվ նա ինքն ընկան արտասվալից գետում» (էջ 178)։
«Ծովային վերարկուս շուրջս փաթաթած» (էջ 199)։

«Պարոն, սոցա առաջ

Թող իմ ուրացումը կամավոր մեղքի
Ինձ անմեղացընե քո վեհ մտքի,
Այնպես, որպես թե ես ձգած եմ նետս
Կտուրի վրայից և եղբորս զարկած» (էջ 211)։
«Եվ Անգլիայից մեր բերած լրերը
Շատ ուշ մնացին» (էջ 220)։
Եվ այլն։


Կամ ինչու պետք էր թողնել այս ձայնարկությունները։ Պ․ Մասեհյանը, որ փոխադրել է Շեքսպիրի բառախաղերն ու սրախոսությունները՝ ինչո՞ւ չի փոխադրել և այս բացականչությունները, որ ավելի կարևոր է և ավելի հեշտ։ Ո՞ր հայը կարող է զսպել իր ծիծաղը, երբ Հորացիոն Համլետին կանչի

«Հիլո, հո՛, հո՛, իշխա՛ն»։


Կամ Համլետը Հորացիոյին․
«Հիլո, հո՛, հո՛, տըղա» (էջ 49)։
«Էհե՛, Հորացիո» (էջ 104)։
«Հո, փակեցեք դուռը» (էջ 217)։
Եվ այլն։


Վաղուց պետք է Հրատարակչական ընկերությունը համոզված լիներ, որ վատ լեզուն կփչացնի ամեն մի գեղեցիկ միտք, թեկուզ Շեքսպիրինը լինի այն։ Սրա համար կարելի էր գրվածքը տպարանին տալուց առաջ հանձնել հայերեն լեզվին հմուտ մարդկանց, որ նրանք կարդան, ուղղեն լեզուն։ Այս շատ հեշտ բան է։ Բայց Հրատարակչական ընկերությունը սրանից ավելի հեշտն էլ չի կամենում անել,— մի կարգին սրբագրիչ պահել։ Սրբագրությունն էլ մի արհեստ է․ հերիք չէ միայն լեզուն իմանալ, պետք է և աչքի վարժություն ունենալ։ Մի անսովոր մարդ քանի անգամ էլ որ կարդա, որքան էլ որ հետևի սրբագրությանը, այնուամենայնիվ նա չի կարող լավ սրբագրել։ Իսկ թե վատ սրբագրությունից ինչեր են դուրս գալիս, համեցեք, ցույց տամ.

«Ես այդ չէի լսԵլ ձեր թշնամուց իսկ։ (էջ 27)
Պետք է լինի չէի լսԻլ։
«․․․․․․խրել սուՐս
Կոկորդիս մեջ խորունկ մինչև թոքերս։ (էջ 90)
Պետք է լինի,— խրել սուՏս։
«Դե՛հ, գործի, ուղԻղ։ (էջ 91)
Պետք է լինի—ուղԵղ։


Այս բառերի տարբերությունները տեսե՛ք, տեսե՛ք, թե ինչպես մի տառը բոլորովին փոխում է ամբողջ միտքը, և այնուհետև սրբագրությունը տվեք ամեն մեկին, ով էլ որ պատահի։ Եվ այս բերածներս այն սխալներիցն են, որ չեն նկատած վրիպակների մեջ։ Մինչև անգամ վրիպակների մեջ էլ ուղղելիք սխալը,— մի եղբոր, որ պետք է լինի՝ իմ եղբոր—ցույց է տված երես 49, մինչդեռ 47 երեսումն է այդ։

/>

Տողատակեր

խմբագրել
  1. Ի դեպ․ ասում են, որ Հրատարակչական ընկերությունը մերժել է պ. Մասեհյանի թարգմանած «Մակբեթը», առարկելով, թե արդեն մի անգամ տպել է պ. Մալխասյանի թարգմանությունը։ Ես կարծում եմ այն «Մուֆլու»-ներն են, որ երկու անգամ չի կարելի թարգմանել ու տպել, և ոչ թե «Մակբեթը», մանավանդ, որ պ. Մասեհյանը տալիս է մի ամբողջ գործ—ամբողջ Շեքսպիր։