ՀԵԿԵԿՈՒՄ Է ՀՈԳԻՍ

Մուրացկան, հասկացի՛ր ինձ,
Ես չգիտեմ՝ դու դիվապա՞շտ ես,
Թե՞ աստվածավախ...

Իմ հոգուն ինչու՞ բռնացավ հանկարծ
Գաղտնիքը այս մութ.
Ումի՞ց ես հայցում,
Ինձնի՞ց,
Թե՞ Աստծուց,
Եվ ո՞վ կարող եմ լինել քեզ համար...
Ես դիվապա՞շտ եմ,
Թե՞ աստվածավախ...
Հեկեկում է հոգիս...

23.09.2001

Երևան