«Ես պատվեր ունեմ...» «Մեր սիրելի հայր Ճուղուրով...»

Հովհաննես Թումանյան

Հանելուկ



* * *


Մեր սիրելի հայր Ճուղուրով,
Նորամանկանդ ոտն ուղուրով,
Բարի բախտով լինի թող սա
Ու քեզ բերի մի լավ փեսա։

Ոչ թե գըրող և կամ տերտեր,
Հետն էլ հազար ցավ ու դարդեր,
Այլ մի հարուստ— մի Մանթաշով,
Փող ունենա իրան քաշով,
Որ երբ լըսի գըրքից— երգից,

Կուշտ ծիծաղի սըրտի խորքից։


1900