«Մեր սիրելի հայր Ճուղուրով...» Հանելուկ

Հովհաննես Թումանյան

1901-ի տարեմուտին



ՀԱՆԵԼՈՒԿ


Հապա գտեք, էն ո՞վ էին,
Որ մի դարում նշան տըվին,
Իսկ մյուս դարում ամուսնացան,
Ոչ թոռմեցին, ոչ ծերացան,

Ու մընացին մինչև պըսակ
Թարմ ու ջահել, ծաղկահասակ...


1900