Շնորհավոր Նոր տարի

(Վերահղված է «Շնորհավոր նոր տարի»ից)
«Ընդունիր, իմ քույր...» «Շնորհավոր նոր տարի»

Հովհաննես Թումանյան

Մարշ


* * *


«Շնորհավոր Նոր տարի».
Եթե թևեր առնեի,
Սրտով վշտոտ ու կարոտ
Կըթռչեի ես քեզ մոտ,

Որ իմ պանդուխտ, հեգ եղբոր
Տարին անեմ շնորհավոր...
Բայց ես զուրկ եմ թևերից,
Եվ ստիպված եմ շատ հեռվից
Այս տողերով անտաղանդ

Շնորհավորել քո կաղանդ։
... Չիցե թե մենակ նա մտաբերի
Քաղցրիկ հիշատակն հայրենի երկրի,
Չիցե թե նրա հայացքը կարոտ
Չըգտնի խնդրած դեմքերը ծանոթ,

Դառնացած սրտով անիծի իրան,
Անիծի օրերն յուր պանդխտության...


1891