ԱԹՈՌՆԱՄԵ

(Նմանություն)

Աթոռներ կան, որ գործում են,
Աթոռներ կան՝ մտածում են։
Զգույշ, ամեն աթոռ չէ գույք.-
Այն վերցնում ոտքերդ զույգ,
Չթեքելով աչքն ու հոնքը,
Քեզ տալիս է իր չորս ոտքը...
Պաշտոնյաներ՝ քանի-քանի,
Այդպես դարձան չորքոտանի։