Աթոռնամե Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ (Շողիկը)

Վարդան Հակոբյան

Պարը
ՇՈՂԻԿԸ

Շողն ահա
Արեգական
Ամպը ճեղքեց,
Ջրին ընկավ,
Ջրում բեկվեց՝
Քարին ընկավ,
Քարին բեկվեց՝
Ծառին ընկավ,
Ծիտիկների
Բնին ընկավ։
Ճուտիկները
Արթնացան,
Ծիվ-ծիվ արին՝
Տաքացան,
Շողիկը
Ծիլ կարծեցին,
Աշխույժ-աշխույժ
Կտցեցին,
Մինչեւ մայրը
Գար հանդից՝
Լուռ մնացին,
Չլացին,
Կտուց - կտցի
Երգեցին։