ԱԿՍԵԼԻՆ՝ «ՄԹՆԱՁՈՐԸ» ԿԱՐԴԱԼՈՒՑ ՀԵՏՈ
Քո «Մթնաձորում» թախիծ է ծորում Ու կարոտ մանկութ հարազատ ձորի,— Աշխատի՛ր սակայն, որ մութ այդ ձորում Քո պայծառ ուղին անդարձ չկորի։— 1927