Աղթամարի կղզում
Աղբյուր. ԵԼԺ հ1, էջ 277,
ծ. ― էջ 631



ԱՂԹԱՄԱՐԻ ԿՂԶՈՒՄ


Սըրտիս խորքերեն,
Հովեն թե ծովեն
Մի ձեն եմ լըսում.—
Ո՛նց է մի աղջիկ
5 Մեղմ ու հանդարտիկ
Անվերջ արտասվում։

Կոպիտ աշխարհ է,
Մարդը միշտ չար է,
Կյանք է կործանում,
10 Կյանքն էլ կործանված
Որ անցավ գնաց,
Էլ ետ չի դառնում...

Սըրտիս խորքերեն,
Հովեն թե ծովեն
15 Մի ձեն եմ լըսում.—
Ո՛նց է մի աղջիկ
Մեղմ ու հանդարտիկ
Անվերջ արտասվում։

«Թամա՜ր... Ա՜խ, Թամա՜ր...»
20 Իզո՜ւր... ոչ մի բառ...
Չի պատասխանում։
Սերը որ կորավ,
Սիրտը որ մեռավ,
Արցունքն է մնում...

25 Սըրտիս խորքերեն,
Հովեն թե ծովեն
Մի ձեն եմ լըսում.—
Ո՜նց է մի աղջիկ
Մեղմ ու հանդարտիկ
30 Անվերջ արտասվում...

1915