ԱՂՋԻԿՆԵՐ


Նուրբ ձեւերի մեջ նրանք տանում են
                       երազները այն,
Որոնք ամենուր հետեւում են ինձ,
Եվ ես չգիտեմ։
Օրս ամփոփ է նրանց թեւերում։
Նրանք գուցեեւ չեն էլ հասկանա,
Որ ինձ պես խենթի
Թեժ այրումներում իրենք այնքան կան,
Որքան իմ թաքուն տվայտանքները՝
Մի գգվանքի մեջ հալվել-կորչելու։
Նրանք չգիտեն,
Ես էլ չգիտեմ։
Ես առաջկտրուկ չեմ ուզում խաղալ
                      իմ երազի հետ,
Ի՞նչ իմաստ ունի,
Աղջիկները ինձ ճիշտ չեն հասկանա։
Ամեն-ամեն ինչ,
Իսկ դա կարող է լինել եւ թեկուզ
             մի մեղմուշ հայացք
Ինչ-որ աղջկա -
Ես ընդունում եմ՝ որպես թե անձրեւ։
Աղջիկներն ինձ ստիպում են զգալ,
(Կարծում եմ՝ իրենք գիտե՞ն, թե ինչով),
                Որ ես թռչում եմ։
Ես ա՛յն թռչունն եմ,
Որ իր թեւերը՝ անձրեւից հետո,
Չորացնում է միայն թռիչքում։