Ես օրը օրին մատաղ եմ տալիս
Եվ սպասում եմ... Ո՞ւմ եմ սպասում:
Ում սպասում եմ՝ նա էլ չի գալիս,
Գուցե գալիս է, սակայն, չի՜ հասնում...
Նա ճանապարհին գուցե մոլորվել
Եվ սպասում է... Թող ինքս գնամ.
Սիրտս անանուն ցավով է վառվել,
Ինչո՞ւ, ինչի՞ց է, ես ի՜նչ իմանամ:
Նայեցեք, ահա, իմ ճանապարհին
Այն ո՞վ երեւաց, թե... ի՜նձ է թվում,
Կյանքս պահ է մի, անցնո՞ւմ է՝ բարի,
Բայց սպասումս, չէ, չի՜ ավարտվում: